Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Կայացավ վիճակահանությունը

Կայացավ վիճակահանությունը
06.12.2012 | 18:54

Դեկտեմբերի հինգին Նիոնում (Շվեյցարիա) կայացել են Եվրոպայի տասնյոթ և տասնինը տարեկան ֆուտբոլիստների 2013-2014 թթ. առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունները: Հայաստանի տասնինը տարեկանների հավաքականն ընդգրկվել է երկրորդ խմբում, պայքարելու է Ռումինիայի, Լեհաստանի, Լիտվայի ընտրանիների հետ: Ավելի կրտսեր տարիքի մեր ընտրանին ընդգրկվել է յոթերորդ խմբում, մրցակիցները Անգլիայի, Իռլանդիայի ու Ջիբրալթարի տարեկիցներն են: Ի դեպ, տասնյոթ տարեկանների խմբայինն անցկացվելու է մեզ մոտ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ